▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.2 մլն դոլարի գողություն է եղել. պետական վերահսկողական ծառայությունը դիմել է դատախազություն

 

 

«Տասը օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունները, ր արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել»,-ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

 

 

 

 

 

 

 

«Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել պետությունը, որ այս կարգի թալան է եղել։ Վստահեցնում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամսում զարմանալու եք՝ տեսնելով, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»,- ասաց Սանասարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին